ՄիջազգայինՆորություններ
ՌԴ-ում մահացել է ճանապարհային ոստիկանի կրակոցից վիրավորված 19-ամյա ադրբեջանցին

ՌԴ Նովոսիբիրսկի շրջանում բերման ենթարկելու ընթացքում ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչի կրակոցից վիրավորված ադրբեջանցի երիտասարդը մահացել է հիվանդանոցում, տեղեկացնում է RBC-ն:
Տուժածը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Նրան վիրահատել էին ընդունելության պահին:
Մայիսի 28-ի երեկոյան «Սիբիր» մայրուղու 61-րդ կմ-ում ճանապարհային ոստիկանության տեսուչը կանգնեցրել է թույլատրելի արագությունը գերազանցող ավտոմեքենան, հայտնում են ՆԳ նախարարությունից:
Մեքենայում գտնվողները փորձել են փախչել, սակայն իրավապահները բերման են ենթարկել նրանցից մեկին: Ըստ իրավապահների, մեքենայում գտնվող մյուս երկուսը փորձել են միջամտել ճանապարհային ոստիկանների գործողություններին: