ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Տպավորություն կա, որ բոլորն Արցախից հրաժարվել են. զինվորին դավաճանել են՝ ոչինչ չանելով». Մանե Թանդիլյան. «Կարևորի մասին»

«Որևէ մեկը որևէ ձևաչափով չի ընդունել իր սխալները, չի վերաիմաստավորել արածն ու չարածը»,- ասում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով հարցադրմանը, թե ինչու է որոշում կայացրել չմասնակցել առաջիկա ընտրություններին:

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Մանե Թանդիլյանը նշել է, որ ընտրական գործընթացին մասնակցող քաղաքական ուժերի վերաբերմունքը պետության և պետականության նկատմամբ փոփոխության չի ենթարկվել.

«Ատելությամբ պետություն չես կառուցի, անհնար է: Մենք այդ կերպ ապրել ենք տարիներ, մենք երկխոսել չենք կարող, իրար հետ խոսել չենք կարող, սա ցավալի փաստ է, այնինչ այսօր ամենակարևոր բանը, որ պետք է բոլորս անենք, իրար լսելն է:

Մենք խոսում ենք միասնականությունից, բայց հասկանո՞ւմ ենք, եթե ոչ այսօր, ապա ե՞րբ: Կարո՞ղ ենք ի վերջո հասկանալ, որ արտաքին թշնամին ամեն օր սպասում է թուլացած Հայաստանին, և հենց դա է պատճառը, որ մենք չենք կարողանում այլևս ուշքի գալ այս դաժան պարտությունից հետո»:

 

Back to top button
Close