ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանում մարտի 19-ից հետո գրանցվել է COVID-ով վարակի օրական առավելագույն թիվը

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի օրական թիվը կազմել է 9.694, հայտնում է ՏԱՍՍ-ը: Սա առավելագույն ցուցանիշն է մարտի 19-ից ի վեր (այն ժամանակ գրանցվել էր 9.699 դեպք):

Ապաքինվել եւ հիվանդանոցներից դուրս է գրվել 7.386 մարդ, մահացել է 355 հիվանդ:

Մոսկվայում կորոնավիրուս է հայտնաբերվել 3.719 մարդու մոտ, 59 հիվանդ մահացել է, 2.547-ը՝ բուժվել:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում 2020 թ.-ի մարտի 2-ից գրանցվել է կորոնավիրուսային վարակի 5 միլիոն 63 հազար 442 դեպք, մահացել է 121.162 մարդ, ապաքինվել՝ 4 միլիոն 677 հազար 870-ը:

Back to top button