Նորություններ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Renault Logan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում

Երեկ՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Renault Logan  մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  1-ին վաշտի  2-րդ դասակի ծառայողները, ինչպես նաև Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է թե՛ բժշկական օգնությունից, թե՛ ճանապարհային ոստիկանների ծառայությունից:

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close