ՆորություններՏնտեսականՔո ձայնը

Հյուսիս-հարավ նախագիծը հենց Երասխով է նախատեսված. Ս. Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանը գիտակցված կամ անգիտակցված հերթական անգամ փորձում է մոլորեցնել հանրությանը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի մասով։ Նա հայտարարեց, որ նախկին իշխանությունների որոշմամբ այս ճանապարհը պետք է անցնի Վեդիով, ինչը իրականությանը չի համապատասխանում։

Ըստ հաստատված նախագծի՝ Հյուսիս-հարավ ճանապարհն անցնելու է Երասխով (Տրանշ 4․), որը մասնագետների կողմից գնահատվում է որպես ռիսկային։

Զարմանալիորեն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չասաց, թե ինչու Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությունն առ այսօր ավարտված չէ։

Իրենց կառավարությունը մի քանի անգամ վերանայել է ժամկետները և վճարել տույժեր։

Ի դեպ, 2018 թվականի փետրվարին Հյուսիս-հարավ ճանապարհի վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը ներկայացրել է համապարփակ վերլուծություն(https://maroukhianfoundation-org.hhd.am/…/north-sought…), որտեղ մատնանշված են անարդյունավետ ծախսերի, պետական միջոցների փոշիացման, սխալ պետական կառավարման վերաբերյալ բացահայտումներ՝ միաժամանակ տալով դրանց լուծումները»։

Back to top button
Close