ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ինչու են արեւածաղկի սերմերը վտանգավոր. 5 պատճառ

Մոսկվայի պետական ​​համալսարանի կլինիկայի էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Զուխրա Պավլովան պատմել է, թե ինչու ավելի լավ կլինի հրաժարվել արեւածաղկի սերմերի կանոնավոր օգտագործումից:

Արեւածաղկի սերմերի տուփը նման է պղպջակավոր թաղանթի: Քանի դեռ չի վերջացել, դուք կանգ չեք առնի՝ հատկապես զրույցի կամ սերիալ նայելու ժամանակ: Բայց կան մի շարք բաներ, որոնք պետք է իմանալ, եթե սիրում եք այդ սերմերը:

Բարձր կալորիականություն

Այո, եթե նիհարելու համար ցանկանում եք հավասարակշռել ձեր սննդակարգը, ապա ստիպված պետք է հրաժարվեք արեւածաղկի սերմերից:

Ատամներ

Արեւածաղկի սերմերը կարող են վնասել ատամները՝ ճեղքեր առաջացնելով եւ անգամ կոտրելով դրանք:

«Կեղտոտ» մթերք

Այդ սերմերը կարող են պարունակել մակաբույծի ձվեր: Իսկ մենք չենք ուզում չէ՞, որ անկոչ հյուրերն ապրեն մեր մեջ:

Չափից շատ Օմեգա -6

Ի տարբերություն Օմեգա-3-ի, որոնք իսկապես օգտակար են օրգանիզմի համար, Օմեգա-6-ը ուժեղացնում են օրգանիզմի բորբոքման պրոցեսը  և առաջինն էլ յուրացվում է:

Ծերացում

Շատ կարևոր է իմանալ, որ մարդիկ գնում են հիմնականում բոված սերմեր, և դրանք գլիկացիայի վերջնական արտադրանքի աղբյուրն են, ինչը ծերացման հիմնական գործոն է հանդիսանում:

Քանի որ արեւածաղկի սերմերը շատ բուսական յուղ են պարունակում, դրանք կարող են խորացնել գաստրիտը կամ խոցերը: Եթե ​​չեք կարող հրաժարվել այդ հաճույքից, ապա արեւածաղկի սերմերը պետք է ուտել հում վիճակում և ոչ ավելի, քան օրական 30 գրամ:

Թերեւս արեւածաղկի սերմերն ամենամեծ չարիքը չեն. դրանք պարունակում են B, A և E խմբի բազմաթիվ վիտամիններ, մանրաթելեր և մագնեզիում, որոնք նպաստում են նյարդային համակարգի և սրտի գործունեությանը:

Եղեք առողջ:

Back to top button
Close