ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

3 զույգ թևերով SE200 օդանավը հեղափոխություն կլինի ուղեւորափոխադրումների ոլորտում

ԱՄՆ Ալաբամա նահանգում տեղակայված SE Aeronautics ընկերությունը ներկայացրել է իր նոր կոնցեպտուալ SE200 ինքնաթիռը: SE Aeronautics-ը վերափոխել է ավանդական օդանավի գաղափարը և հայտարարել նորարարական ինքնաթիռի մասին, որն ունի 3 զույգ թեւ եւ արտանետում է 80%-ով պակաս ածխածին, քան սովորական ինքնաթիռը:

Նորույթը, որը մինչ այժմ ներկայացվել է միայն ռենդերների և համակարգչային անիմացիայի տեսքով, ենթադրաբար կտեղափոխի մինչև 264 ուղևոր, կարող է զարգացնել մինչեւ 1100 կմ/ժ արագություն, իսկ թռիչքի շառավիղը կկազմի մինչև 17 հազար կիլոմետր:

SE200-ի հիմնական առավելություններից մեկը վառելիքի տնտեսումն է 70%-ով:

Օդանավի պարամետրերը հնարավորություն կտան ինքնաթիռի շահագործման համար օգտագործել փոքր թռիչքուղիներ ունեցող օդանավակայաններ: Օդանավի կառուցման մեջ կօգտագործվեն կոմպոզիտային նյութեր, ինչը նույնպես կնպաստի SE200-ի արդյունավետության բարձրացմանը և ինքնաթիռի կառուցման ժամանակի կրճատմանը 50%-ով:

Back to top button
Close