ՆորություններՔո ձայնը

«Հիմա մեզ ի՞նչ է խանգարում ՀՀ քաղաքացուն սպանած զինված ահաբեկչական խմբավորումներին վնասազերծելուն»

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մեր պետություն ներխուժած զինված ահաբեկչական խմբավորումների, որոնք իրենց ինչ որ արհեստածին պետության զինված ուժերի ներկայացուցիչ են համարում, մատակարարման ճանապարհները գտնվում են մեր վերահսկողության տակ։ Այսինքն գտնվում են շրջափակման մեջ։

Հիմա մեզ ի՞նչ է խանգարում ՀՀ քաղաքացուն սպանած զինված ահաբեկչական խմբավորումներին վնասազերծելուն։

Հասկանու՞մ եք, դուք պետք է հիմա այդ բանակ կոչվածի ստատուսը փոխելու վրա աշխատեք, դրանց ահաբեկչական խմբավորման ստատուսին հասցնեք, նույնականացնեք բոլորին և մեր երկրում դրանց բոլորի դեմ քր․գործեր հարուցեք։

1.ՀՀ սահմաններից ներս ներխուժած զինված խմբավորումների նկատմամբ անհապաղ հարուցել քրեական գործ։

  1. Զինված խմբավորումներին տալ ահաբեկչական խմբավորման ստատուս։

3 . Սահման տերմինը հանել պաշտոնական հաղորդագրություններից , երբ խոսքը գնում է Գեղարքունքի և Սյունիքի հատվածների մասին, քանի որ չի կարող այդ գոտին սահման լինել, դա ՀՀ սուվերեն տարածքն է»։


Back to top button
Close