Նորություններ

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում է ընդունել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հարգելի՛ հայրենակիցներ

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում ընդունեց մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հաստատեց կուսակցության ընտրական ցուցակը։

Պահանջվող փաստաթղթերը վաղը՝ ժամը 14։00-ից 15։00-ի սահմաններում կներկայացվեն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Առաջիկա երեք օրվա ընթացքում հանրությանը կներկայացվի ՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցության ընտրական ցուցակը, որտեղ ընդգրկված են գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների թեկնածուներ, փաստաբաններ, տնտեսագետներ, կառավարման մասնագետներ, ուսուցիչներ, լեզվաբաններ, ձեռնարկատերեր և այլ բնագավառների ներկայացուցիչներ։

Վճռականորեն շարժվում ենք առաջ՝ կառուցելու արդար Հայաստան․․․

Back to top button
Close