Նորություններ

Վիրուսը կարող է նահանջել և բոլորիս վերադարձնել մեր բնականոն կյանքին միայն պատվաստվելու արդյունքում. Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետարանում այսօր հյուրընկալվել են Չարենցավանի ԲԿ-ի փոխտնօրեն, համաճարակաբան Արուսյակ Նալբանդյանը և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եվ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կոտայք» մասնաճյուղի բժիշկ-համաճարակաբան Անուշ Ղահրամանյանը:
«Մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային համակավարակից առաջացող բոլոր բարդությունները, ինչպես նաև ներկայացրել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, պատվաստումային գործընթացը և հասանելիությունը, դրանց շուրջ ստեղծված միֆերն ու պատասխանել աշխատակիցների բարձրացրած հարցերին:
Պատվաստվելը պարտադրված չպետք է լինի, քաղաքացին ինքը պետք է դրսևորի բարձր պատասխանատվություն, գիտակցի, որ երկրին ու աշխարհին մեծ չարիք բերած այս վիրուսը կարող է նահանջել և բոլորիս վերադարձնել մեր բնականոն կյանքին միայն ու միայն պատվաստվելու արդյունքում»,- գրել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:

Back to top button