ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Անհետ կորած համարվող 39-ամյա իսպանացու դին հայտնաբերվել է դինոզավրի արձանի ներսում

Բարսելոնի արվարձաններից մեկում տեղադրված դինոզավրի արձանի ներսում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի: Ենթադրաբար հետաքրքրված լինելով դինոզավրի արձանով ՝ տղամարդը հեռախոսը գցել է արձանի մեջ և փորձել հանել այն, բայց արդյունքում չի կարողացել դուրս գալ այնտեղից:

Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:

Շաբաթ օրը տեղաբնակներից մեկը, որդու հետ շրջելով տարածքում, տարօրինակ հոտ է զգացել:

Դինոզավրի արձանի ոտքի ճեղքից ներս նայելով՝ տղամարդը և նրա որդին նկատել են մահացածի մարմինը և անմիջապես տեղեկացրել ոստիկանությանը, որն անմիջապես ժամանել է դեպքի վայր:

Ավելի վաղ տղամարդու անհետացման մասին ոստիկանությանը հայտնել էր նրա ընտանիքը:

Դիակը հայտնաբերելուց հետո դեպքի վայր է ժամանել հրշեջ փրկարարների երեք մարտական ​​հաշվարկ: Փրկարարները բացել են դինոզավրի արձանի ոտքի հատվածը և կռունկով տեղափոխել դիակը:

Back to top button
Close