Գործարար կանայքՀԱՏՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններՏնտեսական

«Ուժ պետք է գտնել չարտագաղթելու համար». Գյումրիի ամենակոլորիտային հյուրատան հիմնադիրը կին է

Գյումրվա ամենահին տներից մեկում՝ Շիրազի 53 հասցեում գտնվող հյուրատանն ամեն ինչ հիշեցնում է հին Գյումրին: Կահույք, կարպետներ, սպասք, ջահեր… ամեն ինչ կոլորիտային ու զարմանալի մանրուքների համադրությամբ է ստեղծվել: Հյուրատան հիմնադիրը ասում է՝ տիտանական աշխատանքի արդյունք է:

Ինչո՞ւ «Հայ ասպետ»: Հյուրատան շինաշխատանքների ընթացքում հայտնաբերված զենքերի մասունքները հուշել են՝ ինչ անուն տալ:

Հետոն ավելի բարդ էր: Խարխուլ տունը վերանորոգելուց հետո հյուրատան հիմնադիրը, ով ևս բնիկ գյումրեցի է, բծախնդրորեն կահավորել է այն: Կանացի նրբանկատությամբ սկսել է կահույք ընտրել՝ կարևորելով անգամ այն, թե ումից է գնում իրը, ինչ էներգետիկա է փոխանցվում իրեն: Այսպես պատմություն ունեցող իրեր են տեղն գտել այստեղ: Յուրաքանչյուրի իրի ու դետալի մասին կարող է երկար խոսել:

Երբ նշվում է, որ ամեն մանրուք հաշվի է առնվել, դա վերաբերում է բացարձակապես ամեն ինչին: Տիկին Բազաևան դարակից հանում է խնամքով պահված և ասեղնագործված ծածկոցները: Անգամ անկողինն է հյուրերին հիշեցնում հին Գյումրիի մասին:

Փայլուն կրթություն ստացած, լեզուների տիրապետող կինը երբեք չուզեց բռնել արտագաղթի ճամփան: Մտածեց, որ հարկավոր է ներդրում անել սեփական երկրում և քաղաքում, զբոսաշրջիկներին պատմել մեր պատմությունը, զարմացնել մեր քաղաքի կոլորիտային գույներով…

Կինը և բիզնեսը համատեղելի են, ասում է Մարինա Բազաևան: Իհարկե դժվարություններ եղել են և կան, սակայն դրանք հաղթահարելի են։ Հյուրատան հիմնադրմամբ, իհարկե, առաջնահերթ հարցերից մեկը հենց գումար վաստակելն է եղել, սակայն սա նաև ապրելակերպ է, հաճելին օգտակարի հետ համատեղելու փորձեր:

2018 թվականին սկսեց իր գործունեությունը, երեք տարի առաջ… թերևս ամենաբարդ երեք տարիները՝ համավարակ, պատերազմ, հետպատերազմական ծանր իրադրություն… ստեղծվեց մի իրավիճակ, երբ այլևս բիզնեսի մասին մտածելու, ստեղծածը զարգացնելու, նոր ներդրումներ անելու մասին մտածելը ժամանակավրեպ դարձավ:

Հիմա ունի բազմաթիվ մտավախություններ….

Back to top button
Close