ՄիջազգայինՆորություններ

Գեղասահքի մարզիչը Մոսկվայում կրակել է մարզուհու ճակատին

Մոսկվայում տղամարդը կրակել է աղջկա վրա՝ ճակատին սեղմելով սպորտային ատրճանակը, հայտնում է mk.ru-ն:

Ըստ ամենայնի, նա մոռացել է, որ ատրճանակը լիցքավորված է: Այժմ ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, իսկ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:

Պարզվել է, որ «կատակասերը» գեղասահքի 42-ամյա մարզիչ Դենիս Եգորովն է: Երկու աղջիկ եկել են նրա մոտ ՝ մարզումների հարցով պայմանավորվելու համար: Զրույցը տեղի է ունեցել նրա տան մուտքի մոտ:

Երբ ամեն ինչ կարգավորվել է, Եգորովը հանկարծ որոշել է պարծենալ իր ձայնային ատրճանակով: Նա զենքը հանել է և դրել աղջիկներից մեկի ճակատին, բայց վերջինս հետ է քաշվել: Այնուհետ նա ատրճանակը մոտեցրել է երկրորդ աղջկա ճակատին եւ կրակել:

Բարեբախտաբար, աղջկա գլխի ոսկորը չի ծակվել, սակայն ճակատից արյուն է հոսել:

Աղջիկն այժմ հիվանդանոցում է: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում, բայց նրա ճակատին կարող է սպի մնալ: Եգորովը ցուցմունք է տալիս ոստիկանությունում:

Back to top button