ՆորություններՍպորտ
Դավիդ Օվասապյանը՝ Մ23 ԵԱ արծաթե մեդալակիր

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Դավիդ Օվասապյանը եզրափակչում 1-5 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Լապտևին ու դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր։
Ավելի վաղ բրոնզե մեդալներ էին նվաճել Գևորգ Թադևոսյանը և Սամվել Գրիգորյանը, իսկ Հրաչյա Պողոսյանը 63 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել։