ՆորություններՍպորտ

Գևորգ Թադևոսյանը ևս բրոնզե մեդալ նվաճեց Մ23 ԵԱ-ում

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Գևորգ Թադևոսյանը ևս նվաճեց բրոնզե մեդալ։ Նա 4-1 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Նիկոլովին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել Սամվել Գրիգորյանը, իսկ Հրաչյա Պողոսյանը 63 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել։

Back to top button