Նորություններ

Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. փոթորիկը Խաչփառ գյուղում տան տանիքներ է պոկել ու շպրտել, կոտրել էլեկտրասյուներ և հաստաբուն ծառեր

Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում:

Ժամը 14:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Խաչփառ գյուղում փոթորիկը տան տանիքներ է պոկել և շպրտել, տապալել էլեկտրասյուներ ու կոտրել հսկայական ծառեր:

Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը տուն առ տուն արձանագրում է վնասները, իր մոտ նշում տուժած գյուղացիների տվյալները, որոնք ուղարկելու է Արարատի մարզպետարան:

Էլեկտրասյուների տապալման պատճառով գյուղը հոսանքազրկվել է:

Back to top button
Close