ՆորություններՔո ձայնը

«Բաքվի բռնապետն ինքն է օրակարգ թելադրում. չի կարելի հավատալ նրա ոչ մի բառին ու երդմանը»

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բաքվի բռնապետն ինքն է օրակարգ թելադրում։ Այսօր Բաքվի բռնապետը փորձում է արհեստականորեն Արցախի հարցը դուրս մղել ընդհանրապես հայ-ադրբեջանական իբրև թե սպասվող շփումների օրակարգից՝ այն համարելով լուծված։ Ադրբեջանը գերիների պահումը ոչ այնքան որևէ տարածքի, կամ ճանապարհի զիջման համար է, այլ պարզապես թեման մեր օրակարգի առաջնային խնդիր պահելու համար է։
Այսօր արդեն դրան է գումարել նաև Սյունքում և Գեղարքունիքում ստեղծած վիճակը, ինչպես նաև շրջանառության մեջ դրած կեղծ օրակարգով սահմանազատման հանձնաժողովի ստեղծումը։
Բաքվի բռնապետը պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո մի քանի անգամ ասել է, որ եթե անհանգստանում եք Ղարաբաղի հայերի համար, ապա հավաքեք և այդտեղից տարեք։ Սա նշանակում է, որ Բաքվի բռնապետն ակնարկում է, որ Արցախը Նախիջևանի ճակատագրին է արժանանալու։
Չի կարելի հավատալ և վստահել Բաքվի բռնապետի կուլիսային և ոչ մի բառին ու երդմանը, չի կարելի ոչ մի խոստման հավատալ, փորձել ուղիղ կապով ինչ-որ երաշխիքներ կորզել, դա ինքնախաբեություն է։ Բաքվի բռնապետը արդեն քանի տարի վստահ ասում է, որ ցանկացած հարց ինքը լուծելու է պատերազմի ճանապարհով, այնպես որ լավ կլինի պարզապես զբաղվել բանակը շտապ արդիականացնելու, թիրախային սպառազինությամբ զինելու, ինչպես նաև նպաստավոր պայմաններ ստեղծել և գրագետ սպայական կազմ ներգրավել գործընթացներին։
Այսօր Ադրբեջանի կողմից առաջ քաշվող ցանկացած պնդում, պահանջ, նախապայման պետք է հակադարձվի իրենց մոտ անօրինական պահովող ռազմագերիների փաստով։ Այնպես որ, պետք չէ պնդումները, պահանջները, նախապայմանները ընդունել ի գիտություն և դա դնել սեղանին որպես քննարկման նյութ»։

Back to top button