ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Հիվանդությունը ծանրանում է և երիտասարդանում. Անահիտ Ավանեսյանը՝ պատվաստումների անհրաժեշտության մասին

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում խոսել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացի մասին: Մոտ 20.000 քաղաքացի արդեն պատվաստվել է:

«Հիվանդության ամեն հաջորդական ալիքի հետ մենք տեսնում ենք հիվանդության ծանրության մեծացում, մենք տեսնում ենք երիտասարդացում, տեսնում ենք թթվածնակախյալ հիվանդների աճ, և դա միայն մեր երկրում չէ»,- ընդգծում է Անահիտ Ավանեսյանը:

Ո՞ր պատվաստանյութով պատվաստվել, որպեսզի քաղաքացիները այլ երկրներում խնդիրներ չունենան: Անդրադառնալով հարցադրմանը, որ մարդիկ տատանվում են պատվաստանյութի ընտրության հարցում, նաև այն մտավախությունների հետ կապված, որ, օրինակ, ճամփորդելիս կարող են կանգնել խնդիրների առաջ, նախարարի պաշտոնակատարը նշեց.

«Այս պահին առաջնային խնդիրը պատվաստվելն է, և դա միանշանակ է, որ որոշ ժամանակ հետո պատվաստված լինելու հանգամանքը որոշիչ է լինելու ճամփորդելու համար: Կապված այն հարցերի հետ, որ, այո, Եվրամիությունը այս պահին ընդունում է իր կողմից գրանցված չորս տարբերակները, որի մեջ է մտնում նաև «Աստրա Զենեկան», դիտարկում է նաև

չինականի գրանցումը, դիտարկում է նաև ռուսականի գրանցումը, բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք: Ես հույս ունեմ, որ այս հարցը ոչ քաղաքական ընթացք կստանա, և բոլոր պատվաստանյութերն էլ հավասար կերպով ընդունելի կլինեն բոլոր երկրների կողմից»:

Back to top button
Close