ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Ովքե՞ր են «ադրբեջանական գործակալները», ո՞ւր են անունները, ինչո՞ւ չեն պատժվում

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը խոսել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակի մասին:

Սա հերթական անփութության հետևանքն է, ասում է պատգամավորը և հիշեցնում, որ պատշաճ կահավորված և դիրքավորված չլինելու հետևանքով ադրբեջանական կողմը եկել է Հայաստանի տարածք և իր կանոններն է թելադրում:

«Սա մեր իշխանության հերթական բացթողումն է: Նիկոլ Փաշինյանը երբ ԱԺ-ում հայտարարում էր, թե կահավորում են, պետք է նշեմ, որ ինքը սահմանագծից տեղեկություն չունի, և անհատներն են, որ կահավորում են»:

Անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանի այն հայտարարությանը, որ «հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ»,  և կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչների քննադատություններին, թե կան «թշնամու առաջ պաշարված բերդերի դռներ բացողներ», Հովսեփյանը նշեց.

«Այսօր փնտրում են մեղավորների… Քավ լիցի, ես չեմ կարող ասել՝ մեղավոր են, թե ոչ: Իսկ ի՞նչ է արվել մինչ օրս՝ մեղավորներին պատժելու համար: Եթե մարդիկ ադրբեջանական գործակալ են, դա խոսում է պետության անկարողության մասին, որ մինչև այսօր այդ «ադրբեջանական գործակալները» ազատ են: Քանի՞ գործակալի նկատմամբ ի՞նչ է եղել… Անունները, ովքե՞ր են իրենք, ի՞նչ պատիժներ…»:

Back to top button
Close