ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Թշնամին փորձում է մեր դիրքեր գնացող ճանապարհները փակել. խոչընդոտ հանդիսանալ, օրինակ, հաց տանելուն»

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում նշել է, որ Գեղարքունիքի այն հատվածներում, որտեղ թշնամին առաջ է եկել, դեռևս մնում է այնտեղ:

«Տեղը տեղին տնավորվել են վրաններով: Ավելին ասեմ, փորձում են նաև մեր դիրքեր գնացող ճանապարհները փակել և խոչընդոտ հանդիսանալ ճանապարհներին՝ օրինակ հաց տանելուն: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ այդ բանակցությունների արդյունքն այդքան էլ տեսանելի չէ Գեղարքունիքում: Գոնե այս պահի դրությամբ այնտեղ որևէ էական տեղաշարժ չկա»:

Անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ նախ ինքներս պետք է փորձենք լուծել մեր հարցերը: Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ից  ակնկալիք ունենալը միամտություն է:
«Ես ռազմական լուծման մասին եմ ակնարկում, որովհետև ռազմական լուծման ճանապարհն այս դեպքում լեգիտիմ է, որովհետև փորձելու ենք մեր տարածքային ամբողջականությունը պահպանել»:

Back to top button
Close