Նորություններ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն ու Toyota Ipsum-ը. կա 4 վիրավոր

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 16:40-ի սահմաններում, Դիմիտրով գյուղում բախվել են Մասիս գյուղի բնակիչ, 33-ամյա Ենոք Խանգելդյանի վարած BMW մակիշի և Գավառ քաղաքի բնակիչ, 44-ամյա Սիմոն Հակոբյանի վարած Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր, Բուրաստան գյուղի բնակիչ, 36-ամյա Սարգիս Գալաջյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի ուղևորներ, Գավառի բնակիչներ, 38-ամյա Արծվիկ Պետրոսյանը և 36-ամյա Անահիտ Պետրոսյանը տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մելքոնյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close