ՆորություններՍպորտ

Սուարեսի գոլի շնորհիվ Ատլետիկոն հաղթանակ կորզեց ու շարունակում է մնալ Լա Լիգայի առաջատարը

Իսպանական Լա Լիգայի 37-րդ տուրում այսօր՝ մայիսի 16-ին, մի շարք կարևոր հանդիպումներ են կայացել։

Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել է «Օսասունային» և խաղավարտին խփած գոլի շնորհիվ 2-1 հաշվով կամային հաղթանակ տարել։ Անտե Բուդիմիրի՝ 74-րդ րոպեին խփած գոլին Դիեգո Սիմեոների սաները պատասխանել են Ռենան Լոդիի՝ 82-րդ րոպեին խփած գոլով, իսկ մադրիդյան թիմին հաղթանակ է պարգևել Լուիս Սուարեսը՝ 88-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասն ու կարևոր 3 միավոր պարգևել իր թիմին։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» 83 միավոր ունի իր ակտիվում ու գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։

Տուրի մյուս խաղերում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցել է Բիլբաոյի «Աթլետիկի» հետ ու նվազագույն հաշվով հաղթանակ է տարել՝ Նաչոյի խփած գոլի շնորհիվ։

Խաղավարտին՝ 89-րդ րոպեին, տանտերերը մնացել են տասը հոգով, երբ Ռաուլ Գարսիան ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» շարունակում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնել՝ 81 միավորով։

Back to top button
Close