ՆորություններՍպորտ

Բեկեր․ Գոլս նվիրում եմ հանգուցյալ հորս

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը մեկնաբանել է ԱՊԼ-ի 36-րդ տուրի՝ «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ տարած կամային հաղթանակը։ Մերսիսայդցիների հաղթական գոլը խփել է 28-ամյա բրազիլացի դարպասապահը․

«Վերջին ամսում ես շատ էմոցիոնալ էի։ Ինձ և իմ ընտանիքիս հետ շատ բան տեղի ունեցավ, բայց ֆուտբոլն իմ կյանքն է։ Ես՝ ինչ ինձ հիշում եմ, խաղացել եմ հորս հետ։

Ես կցանկանայի, որ նա մեզ հետ լիներ, որպեսզի տեսներ սա, բայց ես վստահ եմ, որ նա հիմա երկնքում Աստծո կողքին է ու հիմա իմ գոլը տոնում է նրա հետ։ Գոլս նվիրում եմ իմ հորը, իմ ընտանիքին ու իմ թիմին։

Երբեմն դուք պայքարում եք, բայց ոչինչ չի ստացվում։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմիս, քանի որ մենք միասին ենք պայքարում ու մենք կարևոր նպատակ ունենք՝ Չեմպիոնների լիգան։ Մենք վերջերս հաղթել ենք այն, բայց այս մրցաշարում ամեն ինչ սկսվում է այնտեղ հայտնվելուց հետո։

Ես չեմ կարող լինել ավելի երջանիկ, քան հիմա»,- Ալիսոնի խոսքերն է փոխանցում BBC-ն։

Back to top button
Close