Զախարյանի գոլը հաղթանակ է բերում Դինամոյին․ Ավարտվեց ՌՊԼ 2020/21 մրցաշրջանը

Մայիսի 16-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կայացան 30-րդ՝ եզրափակիչ տուրի հանդիպումները: Դրանց արդյունքների հիման վրա որոշվեցին այն թիմերը, որոնք Ռուսաստանը ներկացնելու են ՈւԵՖԱ-ի նոր մրցաշարի՝ Կոնֆերենցիաների լիգայում:
Այդ մրցաշարում կմասնակցեն Սոչին և Ռուբինը: 30-րդ տուրում Սոչին ոչ-ոքի խաղաց «Խիմկիի» հետ (0: 0), ինչը բավական էր, որպեսզի հարավային ակումբը եզրափակի լավագույն հնգյակը:
Չեմպիոնների լիագյում հանդես կգան «Զենիթը» (չեմպիոն) և «Սպարտակը»։ Եվրոպա լիգայում հանդես կգա «Լոկոմոտիվը» (3-րդ տեղ, գավաթակիր)։
«Ռոստովը» սեփական հարկի տակ զիջեց «Կրասնոդարին» 1-3 հաշվով․ Խորեն Բայրամյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսի միջնամասում։ Մրցաշրջանի արդյունքներով Բայրամյանի թիմը 9-րդն է, իսկ Սպերցյանի թիմը՝ 10-րդը։
Ռոստով – Կրասնոդար 1-3
Ախմատ – Սպարտակ 2-2
Դինամո – ԲԿՄԱ Մոսկվա 3-2
Լոկոմոտիվ – Ուրալ 1-0
Տամբով – Զենիթ 1-5
Ռուբին – Ռոտոր 1-1
Խիմկի – Սոչի 0-0
Ուֆա- Արսենալ․ հետաձգվել է