ՆորություններՍպորտ

Հենրիխ Մխիթարյանն անձնական ռեկորդ է սահմանել

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ինչպես հայտնի է, գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ խաղում։

Առաջին կեսի վերջնամասում հայ ֆուտբոլիստը մոտ տարածությունից եզրափակել է Էդին Ջեկոյի փոխանցումը՝ բացելով հանդիպման հաշիվը։

Մխիթարյանն առաջին անգամ է գոլի հեղինակ դարձել հռոմեական դերբիում՝ խփելով իր 12-րդ գոլն Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում։
OptaPaolo թվիթերյան էջը հայտնում է, որ այսպիսով Մխիթարյանը ռեկորդ է սահմանել եվրոպական թոփ-5 լիգաներում՝ մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով։

Ավելին, Մխիթարյանն Ա Սերիայում, Անգլիայի Պրեմիեր-լիգայում և Բունդեսլիգայում հանդես գալու ընթացքում առաջին անգամ է երեք անընդմեջ խաղերում դարձել գոլի հեղինակ։

Back to top button
Close