ՆորություններՔո ձայնը

«Ինչ տեղի է ունենում Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում, աշխարհագրական առումով կարող է ընդլայնվել ու ընդգրկել այլ մարզեր»

Մեկ բան պետք է հստակ հասկանալ, որ այն ինչ տեղի է ունենում Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում, աշխարհագրական առումով կարող է ընդլայնվել ու ընդգրկել այլ մարզեր, այլ տեղամասեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Արցախի շուրջ տարվող գործընթացը, ռեգիոնալ ապաշրջափակման շուրջ բանակցությունները, արտաքին խաղացողների ազդեցության կատաղի պայքարը և մի շարք այլ գործոններ միմյանց շաղկապված են ու մեկ քայլով լուծումներ չունեն։
Հետպատերազմյան բարդ գործընթացների փուլ ենք մտել, որտեղ վճռականության, կամքի և սառնասիրտ որոշումների անհրաժեշտություն կա։
Այս ծանր իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը հետ է քաշվել՝ նախաձեռնողականությունը զիջելով Ադրբեջանին, իսկ Հայաստանի ճակատագիրը՝ արտաքին խաղացողներին»։
Back to top button
Close