ՆորություններՏնտեսական

Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը կգերազանցի 1 միլիարդ դոլարը. IRNA

Հարևան սահմաններին ազատ գոտի ստեղծելով՝ Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը մեկ տարվա ընթացքում կգերազանցի 1 միլիարդ դոլարը: Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի ու Հայաստանի համատեղ առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Էրվիկ Յարիջանյանը:

Նա IRNA-ին տված հարցազրույցում նշել է, որ շուտով Իրանում՝ Արաս ազատ առևտրի գոտու հարեւանությամբ կստեղծվի Մեղրու ազատ առևտրի գոտին, ինչը կարող է հանգեցնել երկու երկրների միջև առևտրի զարգացմանը:

«Այս փոխգործակցությունը երկու հարեւան երկրների համար ազատ առեւտրաշրջանառություն կապահովի և կարող է երկրի առևտրի ծավալը հասցնել տարեկան 1,2 միլիարդ դոլարի»,-ավելացրել է նա:

Իրանում գործում է 7 ազատ առևտրի գոտի՝ Քիշ, Քեշմ, Չաբահար, Արաս, Անզալի, Արվանդ և Մակու:

Back to top button
Close