Նորություններ

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Մայիսի 13-ից 14-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 10 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

Back to top button
Close