Նորություններ

Մենք անհանգստացած ենք հայկական տարածք ներխուժման մասին լուրերով. Կանադայի ԱԳ նախարար

Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոն թվիթերյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ պետական սահմանին՝ Սյունիքի տարածքում Ադրբեջանի զինուժի սադրանքներին:

«Մենք անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին տեղեկություններով և հայկական տարածք ներխուժման մասին լուրերով: Բոլոր կողմերին հորդորում ենք ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և շարունակել տևական ու խաղաղ կարգավորման բանակցությունները:
Այն բոլոր գործողությունները, որոնք խաթարում են հրադադարի ռեժիմը և սրում են լարվածությունը, պետք է դադարեցվեն»,- գրել է Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Back to top button
Close