ՆորություններՍպորտ

Ռոնալդուի գործակալը խոսել է ֆուտբոլիստի՝ Սպորտինգ հնարավոր տեղափոխության մասին

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեսը նշել է, որ   ֆուտբոլիստը դեռ չի պաստրաստվում վերադառնալ Պորտուգալիա:

«Կրիշտիանուն ոգևորված է «Սպորտինգի» չեմպիոնությունից: Նա մեկ անգամ չէ, որ աջակցել է թիմին և ցույց է տվել իր վերաբերմունքը, բայց  Պորտուգալիայի առաջնություն տեղափոխությունը ընդգրկված չէ նրա ծրագրերում»,-Մենդեշի խոսքերն է մեջբերում Record- ը:

Հիշեցնենք, որ վերջերս խոսակցություններ կային այն մասին, որ Ռոնալդուն ցանկանում է կարիերան ավարտել «Սպորտինգում»:

Back to top button
Close