Նորություններ

ԱՄՆ-ի կոշտ արձագանքը. Ադրբեջանի գործողությունները Հայաստանի հետ սահմանին անպատասխանատու են եւ սադրիչ

ԱՄՆ իշխանությունները սադրիչ են համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի հետ սահմանին և կոչ են անում դադարեցնել դրանք:

Այս մասին ուրբաթ օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը:

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին: Ուժերի տեղաշարժն այդ տարածքներում անպատասխանատու է, ինչպես նաև անհիմն սադրիչ: Մենք հույս ունենք, որ Ադրբեջանն անմիջապես հետ կտանի իր բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները»,- ասել է նա:

Back to top button
Close