Նորություններ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հայտնաբերեցին ավազակության մեղադրանքով հետախուզվողին

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Շենգավիթի և Արտաշատի բաժինների ծառայողների հետ, մայիսի 11-ին Նորագավիթի 1-ին փողոցում հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին բերման են ենթարկել ավազակության մեղադրանքով հետախուզվող մի տղամարդու. խափանման միջոցը՝ կալանք։ Բերման ենթարկելու ընթացքում տղամարդը փորձել էր դիմել փախուստի, ինչի հետևանքով նրա վարած մեքենան բախվել էր այլ ավտոմեքենաների: Ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, սակայն, փախուստը չի հաջողվել: Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է մարխուանայի նմանվող զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close