ՄիջազգայինՆորություններ

Էրդողան. Թուրքիան սկսում է Երուսաղեմին աջակցել այնպես, ինչպես Ադրբեջանին էր օգնում Ղարաբաղում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սկսում է Երուսաղեմին աջակցել այնպես, ինչպես Ադրբեջանին էր օգնում Ղարաբաղում:

«Մենք բարկացած ենք ահաբեկչական Իսրայել պետության լծից: Իսրայելը հատել է բոլոր սահմանները: Ինչպես մենք վճռականորեն աջակցում էինք Ադրբեջանին «իր հողերն օկուպացիայից ազատելու» գործում, այսօր մենք նույն զգացումներով սկսում ենք գործողություններ՝ ընդդեմ պաղեստինյան քաղաքներում և Երուսաղեմում ճնշումների, նույն վճռականությամբ, ինչպես պաշտպանել ենք մեր «սիրիական սահմանը»,-ասել է Էրդողանը:

«Իսրայելին կանգնեցնելը մարդկության պատվի պարտքն է: Մենք միջազգային հանրությանը գործելու կոչ ենք անում: ՄԱԿ-ի մասնակցությունն անհրաժեշտ պայման է: Այն, ինչ հարկավոր է անել, պետք է արվի անհապաղ, այլապես անխուսափելի են սարսափելի հետևանքները»,- ավելացրել է Թուրքիայի նախագահը:

Back to top button
Close