Նորություններ

Ուսումնավարժանք. հրդեհ մանկապարտեզում

Մանկապարտեզի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է կազմակերպել շենքում գտնվող աշխատակիցների, երեխաների տարահանումը ու հաշվառումը:

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 157 մանկապարտեզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսոմնավարժություն՝ «Հրդեհի դեպքում աշխատակազմի և սաների տարահանման կազմակերպումը» թեմայով:

Վարժանքի նպատակն էր ստուգել և կատարելագործել մանկապարտեզի կազմավորումների պատրաստվածությունը, պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու ղեկավարումը:

Ուսումնավարժանքին մասնակցում էին մանկապարտեզի հասարակական կարգի պահպանման, հակահրդեհային, հետախուզական, փրկարարական, առաջին բուժօգնության կազմավորումները, տարահանման խումբը և մանկավարժական անձնակազմը:

Ամփոփելով հատուկ տակտիկական ուսումնավարժության արդյունքները՝ Երևանի փրկարարական վարչության մասնագետները դրական գնահատեցին վարժանքի աշխատանքները:

Back to top button
Close