Նորություններ

ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնական Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է արել

ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնական Երևանին և Բաքվին սահմաններին զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել: Այս մասին հայտարարություն է հրապարակել ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«Ուշադրությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված հատվածում լարվածության աճի մասին հաղորդագրություններին: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում է, և կոչ ենք անում զսպվածություն պահպանել իրավիճակի դեէսկալացիայի համար»,- նշել է Փրայսը:

 

Back to top button
Close