Նորություններ

Ուրիշ ի՞նչ պետք է Ադրբեջանը անի, որ դրդի միջազգային հանրությանը կիրառելու պատժամիջոցներ. Արտակ Բեգլարյան

Ուրիշ ի՞նչ պետք է Ադրբեջանը անի, որ դրդի միջազգային հանրությանը կիրառելու պատժամիջոցներ:

Իր թվիթթերյան միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ թվարկելով ադրբեջանական վերջին գործողությունները:

«Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողություններն են՝ իրականացնում է զինված սադրանքներ Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, պլանավորում է լայնամասշտաբ զորավարժություններ, Ալիևն այցելեց Շուշի և շարունակեց հայատյաց հռետորաբանությունը, ուժեղ հրավառությամբ կատարեցին հոգեբանական ահաբեկչություն Արցախի բնակչության դեմ:

Բացի դրանից, իրականացվում են շարունակական հանցագործություններ ռազմական ու քաղաքացիական գերիների սպանության ու պահման, հայկական ու քրիստոնեական ժառանգության ոչնչացման, միջազգային մարդասիրական աջակցության արգելափակման և այլ ուղղություններով»,- նշել է Արտակ Բեգլարյանը՝ հռետորական հարց տալով, թե ուրիշ ինչ պետք է Ադրբեջանը կատարի, որ դրդի միջազգային հանրությանը կիրառելու պատժամիջոցներ:

Back to top button
Close