Նորություններ

13 տարվա զինվորականը բողոքում է նյարդավիրաբույժից. համաձայն է անգամ ոտքը հեռացնեն, միայն ազատվի անտանելի ցավերից և վերադառնա շարք

Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ 42-ամյա Գագիկ Արզումանյանը 2008 թվականից ծառայում է ՀՀ Զինված ուժերում որպես պայմանագրային զինծառայող և ակտիվ մասնակցություն է ունեցել Տավուշի մարզում ծավալված հուլիսյան բախումներին: Խնամքին ունի անչափահաս երեխաներ և տան միակ կերակրողն է հանդիսանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գագիկը 5 տարի առաջ ոտքի վիրահատություն է տարել, որը կատարել է  բժիշկ Ռուդոլֆ  Վարոսյանը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Գագիկը ասաց, որ վիրահատությունից հետո նորից սկսել են անտանելի ցավերը և մեկ շաբաթ անց նորից է վիրահատել: Երկրորդ վիրահատությունն էլ արդյունք չի տվել, Գագիկը խնդրել է, որ բուժեն իրեն, սակայն բժիշը պատասխանել է, որ չի կարող, քանի որ գնում է Դուբայ՝ հանգստանալու: Մեկ շաբաթից վերադարձել է և հրաժարվել Գագիկի բուժումը շարունակել:

Գագիկը արդեն 6 ամիս է, ծառայության չի գնում, գալարվում է ուժգին ցավերի մեջ, ցավազրկողները դարձել են նրա անբաժան ուղեկիցը:

Բարեբախտաբար, այլ բժիշկ է գտել և նորից անցել հետազոտության: Պարզվել է որ բժիշկ Վարոսյանը այն հանգույցները, որ պետք է հեռացներ չի հեռացրել, այլ չգիտես ի՞նչ է արել:

Հուսահատ զինվորականը վերջում ասաց, թե պատրաստ է  անգամ նրան, որ իր ոտքը հեռացնեն, միայն ազատվի այդ անտանելի ցավերից և մեկ ոտքով էլ կշարունակի իր ծառայությունը:

Ակնկալեց, որ ՀՀ ՊՆ-ը հետևողական կլինի և մեղավորները կպատժվեն, իսկ ինքը կվերադառնա հայրենիքի սահմանները պատշտպանելու իր սուրբ և նվիրական գործին:

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:

Back to top button
Close