Նորություններ

Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ին դիմելը կօգնի լուծել Սյունիքում ստեղծված իրավիճակը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համոզված է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում գործընթաց սկսելը կօգնի ամբողջական լուծել Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը: Գրիգորյանն այս մասին ասել է «Լուրեր»-ի հետ զրույցում:

«Ինչպես գիտեք, այսօր Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել: Մենք որոշել ենք դիմել ՀԱՊԿ-ին և գործընթաց ենք սկսել, համոզված ենք, որ այս գործընթացն օգնելու է,  որպեսզի խնդիրն ամբողջությամբ լուծենք: Համոզված եմ , որ սա ժամանակի հարց է»,- ասել է Գրիգորյանը:

Գրիգորյանն ընդգծել է, որ խնդիրը միանշանակ լուծվելու է դաշնակիցների հետ համատեղ:

«Մենք սա չենք դիտարկում որպես լոկալ խնդիր, սա ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունի»,- հավելել է Գրիգորյանը:

Back to top button
Close