ՆորություններՔո ձայնը

«Կարող ենք շուտով լսել Ռուսաստանից նոր զորքեր բերող ինքնաթիռների ձայնը»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միջազգային պլանավորված օպերացիա է ոնց-որ սկսվել: Բրիտանիան է նորից խաղի մեջ մտել՝ Իրանի հիմնական թշնամին, որը դեռ չի հրաժարվել Իրանի նավթի իր «իրավունքներից», նաև նոր նավթի ու գազի հոտն է առել, Արցախում էլ խաղաղապահների փոփոխության ու Կովկասում տնտեսական էքսպանսիայի խնդիր է դրել, Բաքվում Բրիտանիայի դեսպանն էլ տպավորված է հաղթանակի առիթով ադրբեջանցիների ոգևորությունից, շուտով Էրդողանի ձայնն էլ կլսենք, Իրանն էլ կարտահայտվի:

ՀԱՊԿ-ին դիմելն էլ Թյուրիմացությունն ինքնուրույն չի որոշել, բնականաբար։ Կարող ենք շուտով լսել Ռուսաստանից նոր զորքեր բերող ինքնաթիռների ձայնը։

Սպասված ժամանակից շուտ է սկսվել պրոցեսը, թարսի նման էլ դեռ իշխանություն չունենք, ընտրություններին մի ամիս կա։

Ալիևն էլ շտապում է, վատ զարգացումների սպասելիքներ երևի ունի»:

Back to top button
Close