ՄիջազգայինՆորություններ

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հայտարարել է Ռամոն օդանավակայանի եւ իսրայելական քաղաքների հրթիռակոծման մասին

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հայտարարել է Իսրայելի Ռամոն օդանավակայանի հրթիռակոծման մասին, որտեղ իշխանությունները տեղափոխել են թռիչքները Բեն Գուրիոն փակ օդանավակայանից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք արձակել ենք ավելի քան 250 կիլոմետր հեռահարությամբ առավել կործանարար «Այաշ -250» հրթիռը Պաղեստինի հարավում գտնվող  Ռամոն օդանավակայանի  ուղղությամբ, որը գտնվում է Գազայի հատվածից 220 կմ հեռավորության վրա», — ասվում է խմբավորման տարածած հայտարարությունում:

Նշվում է, որ Թել Ավիվը, Նեթիվոտը և Բեեր Շեւան եւս հրթիռակոծության են ենթարկվել:

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է շարունակել ռազմական գործողությունները: Իսկ իսրայելցիները ցամաքային գործողություններ են ծրագրում Գազայի հատվածում:

Փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են: Երկու կողմից էլ կան կորուստներ:

Back to top button
Close