ՄիջազգայինՆորություններ

Իսրայելական բանակը պատրաստվում է ցամաքային գործողության Գազայի հատվածում

Իսրայելական բանակն արդեն տարատեսակ նախապատրաստական ​​աշխատանքներ է իրականացնում Գազայի հատվածում ցամաքային գործողություն իրականացնելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը:

«Զորքերը գտնվում են նախապատրաստական տարբեր փուլերում, ներառյալ գլխավոր շտաբի ղեկավարության հանձնարարականները, սակայն նման գործողություն իրականացնելու հրաման դեռ չկա: Բայց ռազմական նախապատրաստական ​​աշխատանքներն իրոք ընթանում են», — ասել է Կոնրիկուսը՝ պատասխանելով ցամաքային գործողության հնարավորության մասին լրագրողների հարցին:

Շաբաթ գիշերը Արեւելյան Երուսաղեմում սկսվել էին լայնածավալ բախումներ պաղեստինցիների եւ իսրայելական ոստիկանության միջեւ: Անկարգությունները սկսվել էին Արևելյան Երուսաղեմի երկու տարածքներում՝ Տաճարի լեռան մոտ և Շեյխ Ջարրահ թաղամասում, որտեղ Իսրայելի դատարանի որոշմամբ տեղի է ունեցել մի քանի արաբական ընտանիքների վտարման գործընթացը:

Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների՝ Գազայում իսրայելական հարձակումների արդյունքում 67 մարդ է զոհվել:

 

Back to top button
Close