Նորություններ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 12-ին, ժամը 18.00-ին, Երևանի Դեմիրճյան փողոցում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը տեղում բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 12-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԶԱԿ» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2105»-ի 11-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 11-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոց դիմած 20-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է մայիսի 10-ին Երևանի Շոպրոնի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 12-ին, ժամը 13.00-ին, Երևանի Հ. Ավետիսյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 13-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ամասիա-Արաքս գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատար առուն. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 12-ին, ժամը 22.25-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի հողաթմբին. 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով մայիսի 12-ին դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close