ՆորություններՍպորտ

Նորընծա չեմպիոնը հաղթեց Ռոմային, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրի շրջանակում նորընծա չեմպիոն «Ինտերն» ընդունել էր «Ռոմային»:

11-րդ րոպեին Բրոզովիչը բացեց խաղի հաշիվը, իսկ 9 րոպե անց Վեսինոն ևս մեկ գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը:

31-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը կրճատեց հաշվի տարբերությունը:
90-րդ րոպեին միլանյան թիմը խփեց երրորդ գնդակը. առաջնությունում իր 22-րդ գնդակը խփեց Ռոմելու Լուկակուն: «Ինտերը» հաղթեց 3-1 հաշվով:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» 88 միավոր ունի, իսկ «Ռոման» 58 միավորով 7-րդն է:

Back to top button
Close