ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ինչպես է հմայված մայր գորիլան փորձում շոյել երեխային եւ ժեստերով շփվել նրա ծնողների հետ

Հուզիչ հանդիպում է տեղի ունեցել Բոստոնի «Ֆրանկլին Պարկ» կենդանաբանական այգում՝ գորիլայի ապակեպատ վանդակի մոտ: Էմիլի Օսթինն իր 5 շաբաթական որդու՝ Քենիոնի հետ նստում է վանդակի դիմաց եւ փոքրիկին ցույց տալիս գորիլային, որն ակնհայտորեն հմայված է երեխայով:

Էմիլիի ամուսնու՝ Մայքլի նկարահանած կադրերում երեւում է, թե ինչպես է մայր գորիլան՝ Կիկին, դեմքը սեղմում ապակուն՝ Քենիոնին ավելի լավ տեսնելու համար, այնուհետ փորձում է շոյել երեխային:

Նշվում է, որ 39 տարեկան գորիլան անցած հոկտեմբերին լույս աշխարհ է բերել իր 5-րդ ձագին՝ Պաբլոյին:

Կիկին թակում է ապակին և մատնացույց անում Քենիոնին, ըստ ամենայնի, փորձում է բռնել նրա ձեռքը: Կենդանին հայացքը չի կտրում տղայից, որը քնած է մնում նրանց  ամբողջ հանդիպման ընթացքում:

Որոշ ժամանակ անց Կիկին գրկում է իր կողքին վազվզող Պաբլոյին՝  նրան  Էմիլիին եւ մոտակայքում հավաքված այցելուներին ցույց տալու նպատակով:

Երեխայի հայրը՝ Մայքլը, պատմում է. «Նա մեզ հետ ժեստերով խոսում էր: Մենք զարմացած դիտում էինք, թե ինչպես է նա փորձում բռնել Քենիոնի ձեռքը, լպստել նրան, նաեւ շարունակ մատնացույց էր անում մեզ, ապա փոքրիկին՝ կարծես ասելով. «Սա ձեր երեխան է»»:

Back to top button
Close