ՄիջազգայինՆորություններ

Ինչպես են իռլանդացի լպիրշ պատանիները կայարանում հարձակվում աղջիկների վրա եւ նրանցից մեկին գցում ռելսերի վրա

Շպանան (խուլիգանների խումբ), անշուշտ, ինտերնացիոնալ երեւույթ է: Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես են Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի երկաթուղային կայարանում հավաքված մի քանի դեռահասներ հարվածում դեպի գնացքը վազող աղջիկներին: Նրանցից մեկի գործողությունները կարող էր ողբերգական ավարտ ունենալ:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլին: Խուլիգաններից մեկը կայարանում հրում է դեպի գնացքը վազող աղջկան, ով կորցնում է հավասարակշռությունը եւ ընկնում ռելսերի վրա: Բարեբախտաբար, կայարանի հսկիչը նկատում է և ազդանշան տալիս մեքենավարին. աղջիկը ողջ է մնացել եւ ծանր վնասվածքներ չի ստացել:

Back to top button
Close