Ազգային ժողովն արձակվեց դավադրության ուժով

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԱԺ-Ն ԱՐՁԱԿՎԵՑ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒԺՈՎ
«ԱԺ-ն արձակվեց իրավունքի ուժով»։ Կարդում ես այս նախադասությունն ու մտածում․ Միթե՞ կարելի է այս աստիճան չհարգել սեփական հայրենիքն ու պետությունը։ Այն պայմանավորվածությունը, որը տեղի ունեցավ, առնվազն ԱԺ-ում ներկայացված, այսպես կոչված քաղաքական ուժերի միջև, բացի դավադրությունից, ծաղրուծանակ էր և պետականության և սահմանադրության նկատմամբ։
Դավադիր պայմանավորվածության արդյունքում վարչապետ կոչեցյալը հրաժարական է տալիս․․․բայց ոչ թե փասափուսեն հավաքում ու տուն է գնում, այլ շարունակում մնալ իշխանության։ Հետո էլ չասեմ՝ առաջադրում, քվեարկություն, էլի առաջադրում, էլի քվեարկություն և հի՛,հի՛, հի՛ , իրավունքի ուժով ԱԺ-ի արձակում։ Իրականում, այդ առնվազն երեք, այսպես կոչված քաղաքական ուժերի միջև ոչ թե քաղաքական քննարկումներ, պայմանավորվածություններ են եղել, այլ «ճշտով, ստի ․․․, եղավ, ցավդ տանեմ» տիպի «ռազբիրատ» է գնացել։
«Ռազբիրատ» վարողը, թելադրողը, խոստումներ տվողը, բնականաբաբար եղել է վարչապետ կոչեցյալը։ Իսկ հիմնական խոստումն եղել է․ «մորս արև» դուք ԱԺ-ում էլի ձեր տեղերը կունենաք։ Այն բոլոր ուժերը, որոնք մասնակցել են այս դավադրությանը, բացարձակապես հարգանք և սեր չունեն հայոց պետության նկատմամբ։