ՆորություններՍպորտ

Ռոման ջախջախեց Կրոտոնեին, Մխիթարյանը՝ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ

Ա Սերիայի 35-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Կրոտոնեին» և 5-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել։

Հռոմեացիների կազմում չորրորդ գնդակը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով նաև երկու գոլային փոխանցում է կատարել այդ խաղում։ Սա Մխիթարյանի 10-րդ գոլն էր Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում։

«Ռոմայի» կազմում դուբլ են ձևակերպել Բորխա Մայորալը և Լորենցո Պելեգրինին։ Ի դեպ, բոլոր 5 գոլերն էլ հռոմեացիները խփել են երկրորդ կեսում։

 

«Ռոման» 35 խաղից հետո 58 միավոր է վաստակել ու Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Կրոտոնեն» 18 միավորով գտնվում է վերջին՝ 20-րդ տեղում։

Back to top button
Close