ՄիջազգայինՆորություններ

Ռիո դե Ժանեյրոյի մետրոյում փոխհրաձգության հետեւանքով 23 մարդ է զոհվել

Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հատուկ գործողությունը հանգեցրել է մետրոյում փոխհրաձգության, որի հետեւանքով 23 մարդ է զոհվել, գրում է Lenta-ն:

Տվյալների համաձայն, զոհերից մեկը ոստիկանության սպա է, մնացած 22-ը կասկածյալներ են: Նաեւ վիրավորվել են ոստիկանության երկու աշխատակիցներ եւ գնացքի երկու ուղեւորներ:

«Հինգշաբթի վաղ առավոտյան Ռիո դե Ժանեյրոյի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի քաղաքացիական ոստիկանության գործողության հետեւանքով Ժակարեզինյոյում՝ քաղաքի հյուսիսային թաղամասում 23 մարդ է սպանվել»,- նշել են թերթի լրագրողները։

Հաղորդվում է, որ իրավապահ մարմինների զոհված աշխատակիցը սպա Անդրե Ֆրիասն է: Նշվում է, որ, 2016 թվականից գոյություն ունեցող վիճակագրության համաձայն, այսպիսի գործողությունների ընթացքում ռեկորդային թվով մարդիկ են զոհվել:

Back to top button