ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Սեւի ու գորշի, վատի ու վատագույնի ընտրություն են տվել. ընտրությունները վերածված է մանդատամանիայի»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում քաղաքագետ Սարո Սարոյանը պնդում է՝ մենք անգամ պատերազմի նման ելքից հետո դասեր չենք քաղել: Որպես օրինակ նշում է՝ տեսեք՝ քաղաքական դաշտում հիմա ինչով են զբաղված:

«Ընտրությունները վերածված է մանդատամանիայի… հանրությունը տեսնում է, որ չկան ելքերը: Բայց խնդիրը՝ հենց այդ օրակարգերը, որ իրենք են մատուցում, արդյո՞ք հանրությունը պատրաստ է չսպասարկել:

Այստեղ խնդիր կա, որովհետև մենք ի վերջո տեսնում ենք՝ նույն օրակարգերն են, նույն քննարկումներն են՝ սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, կապիտուլյանտների և մերժվածների և այլն… և հանրությունը կենտրոնացած է այս ամենի վրա:

Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ սա նորմալ ճանապարհ չտանող իրավիճակ է: Եթե մարդիկ սպասարկելու են նման կարգի դիսկուրսը, այս շրջապտույտից դուրս չենք գա»:

Back to top button
Close