Նորություններ
«Սա Ստեփանակերտի արվարձանն է․ պիտի սպասենք, որ թուրքն իր ճանապարհը հանգիստ անցնի»

ԱՀ նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Շուշիի մոտ չէ, ոչ էլ ՝ չարչրկվող Կարմիր Շուկան է․․․ Սա Ստեփանակերտի արվարձանն է ՝ Զառին բաղ խաչմերուկը․․․
Ու ռուսը մեզ կանգնեցնում է․ պիտի սպասենք, որ թորքն իր ճանապարհը հանգիստ անցնի … /օրվա մեջ քանի անգհմ ու ինչքան երկար շարասյուն../ Ու նույն ռուսը չտեսնելու է տալիս, չի նկատում, երբ թորքը Կարմիր շուկայի ճանապարհին սադրում է, ծաղրում է, գռեհիկ բառեր է շպրտում,վթարի վտանգ է ստեղծում։ Ռուսը չի նկատում ու մեզ էլ հորդորում է՝ չտրվել սադրանքներին…Կա՞ն մարդիկ, որ դեռ Արցախի անկախության մասին են խոսում»։